Հայ արիներ. Պատասխան հարվածը պետք է գրոհի վերածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 28, 2011 14:03

Հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակավոր անդորրն իզուր չէ, որ համարվում է հարաբերական զին­ադադար:

1994թ., հայկական զորքերի առաջընթացը դեպի Բաքու կանխելու համար, ադրբեջանական կողմի աղերսները լսելի դարձան միջազգային կոչվող հանրությանը եւ իրենց ադրբեջանցի որակող թյուրք-թաթարական խառ­նամ­բո­խի շնագայլային կաղկանձին ի վերջո արձագանքեց ինքն իրեն ժողովրդավարական հռչակած աշխարհի հատվածը:

Մեզ համար զարմանալի չէ այլեւս, որ աշխարհի այդ ժողովրդավարական հատվածը այնքան կտրուկ չարձա­գան­քեց, երբ Դաշտային Արցախից եւ Շահումյանի շրջանից արտաքսվում էին բնիկ հայերը, որոնց մի մասն էլ զոհ դար­ձավ արնախում թյուրք-թաթարական խառնամբոխին:

Այս պատերազմում, եւ առհասարակ հայ-ադրբեջանական հակամարտությունում, Արեւմուտքն ու Ռուսաս­տա­նը առաջնորդվել ու առաջնորդվում են երկակի չափանիշներով: Նույնն է նաեւ այս երկուսի կեցվածքը հայ-թուրքա­կան հորջորջվող հարաբերություններում:

Ուստի, Հայ Արիական Միաբանությունը միշտ կարեւորել է զորավոր հայկական բանակի գոյությունը եւ ամե­ն­օրյա սպառազինության անհրաժեշտությունը: Մենք կարեւորում ենք նաեւ բանակի մարտական ոգին, ցեղակրոն-ա­րիական գաղափարների ներմուծումը ազգային բանակ, որն ավելի հզոր եւ անպարտելի զենք է զինվորի համար:

Հայ Արիական Միաբանությունը ողջունելի է համարում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների զին­ված ուժերի կտրուկ եւ ազդեցիկ արձագանքները՝ հակամարտության գոտում ադրբեջանական դիպուկահարների վնասազերծմանն ուղղված: Բազմիցս առաջարկել ենք լինել կտրուկ, քանզի թշնամին ոչ միայն վախկոտ է, այլեւ՝ նենգ:

Մենք վաղուց Հայաստանն ու Արցախը միացյալ պետություն ենք ընկալում (հիմք ընդունելով ինչպես պատ­մա­կան իրողությունը, այնպես էլ ՀՀ-ԼՂՀ խորհրդարանների վերամիավորման որոշումը) եւ կարեւորում ենք միաս­նա­կան հայկական բանակի գոյությունն ու պատասխան հարվածների անհրաժեշտությունը:

Այս առումով ողջունելի է պատժիչ գործողության մեկնարկը հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ եր­կայն­քով: Հայկական զինված ուժերը այլեւս պատասխանելու են Ադրբեջանի սադրիչ գործողություններին եւ արդեն պատ­ժում են: «Յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհա­մա­չափ»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, եւ հայ արիները նույնպես պատրաստ են ենթարկվել այս հրամանին: Ինչպես ՀՀ նախագահն է ասել, նաեւ մեզ է համար հայ զինվորի կյանքը չափազանց թանկ, եւ յուրա­քանչ­յուր հայորդու կյանքի դիմաց թշնամին պետք է տասնապատիկ կորուստներ ունենա:

Ողջունում ենք նաեւ Արցախի պաշտպանության բանակի վերջին հայտարարությունը, որ ձեռնարկած կան­խար­գելիչ գործողությունների արդյունքում թշնամին տվել են 7 զոհ եւ վիրավորներ, վերջերս դիրքերում զոհված 2 հայոր­դիների կյանքի դիմաց: Ներքաղաքական ընդվզումներից Ադրբեջանը զերծ պահելու համար պաշտոնական Բա­քուն փորձում է սահմանային  սադրանքներով մնալ իշխանությանը կառչած, բայց հայկական պատասխան հար­վածները պետք է այդ սադրանքները պատուհաս դարձնեն ոսոխի գլխին: Հարմար պահի դեպքում՝ անգամ պետք է գրոհել ադրբեջանական դիրքերի վրա, եւ հայկական սահմաններն էլ ավելի առաջ տանել՝ դեպի պատմական ու բնական Հայաստանի արեւելյան մասերը:

Այս ամենը հաշվի առնելով Հայ Արիական Միաբանությունը կոչ է հղում ՀՀ պաշտպանության նախարարու­թյանը՝ արագ եւ առավել կտրուկ արձագանքել հայկական բանակում տեղ գտած որոշ անառողջ երեւույթներին, մե­ղա­վորներին պատժել ռազմական եւ պատերազմական խիստ օրենքներով, քանզի այժմ զինադադար է, բայց պա­տե­րազմն ավարտված չէ: Համայն հայությանն էլ կոչ ենք անում սատարել մեր բանակին եւ յուրաքանչյուր հայորդի պետք է դառնա զինվորն ազգի:

Մենք այս իրավիճակում եւ մեր համազգային նպատակներին հասնելու համար պետք է ստեղծենք համա­հայ­կական միացյալ բանակ, իսկ համախմբված ազգն ամենուր պետք է պայքարի հայության թշնամիների դեմ նաեւ քա­ղաքաական, տնտեսական, հոգեւոր, մշակութային եւ այլ ոլորտներում:

 

Հայ Արիական Միաբանություն

 

Դիտվել է 1130 անգամ:
Print Friendly

Leave a Reply