Մերոնք փայլում են ուկրաինական ֆուտբոլում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 28, 2011 14:08

Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի թիմը՝ Դոնեցկի «Շախտյորը», մրցակցի հարկի տակ 5:0 հաշվով առավելության հասավ Լվովի «Կարպատների» նկատմամբ: Իր թիմի կազմում Մխիթարյանը խաղադաշտում լավագույններից էր: Նա դարձավ  գոլային փոխանցման և գոլի հեղինակ: Հենց Մխիթարյանը գեղեցիկ հարվածով վերջակետ դրեց հանդիպմանը: Ուկրաինայի առաջնության այս տուրում տպավորիչ խաղով աչքի է ընկավ նաև  Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Մարկոսը: Նա երկու գնդակ խփեց մրցակցի դարպասը:

Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում բացի Մարկոսից խաղում էին նաև Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը, 6:3 հաշվով հաղթեց  Պոլտավայի «Վորսկլային»:

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply