Մեքենան գլորվել է ձորը, 5 մարդ է տուժել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 28, 2011 13:19

Նոյեմբերի 27-ին`ժամը 22.05-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի «Սորաններ» դենդրոպարկի տարածքում  ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-21011» մակնիշի 24 ՍԼ 137 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ`1995 թվականին ծնված Ռոման Արամյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:

Հրշեջ-փրկարարների ուժերով ձորից դուրս են բերվել Ռ.Արամյանը, ուղևորներ` 1973 թվականին ծնված Դավիթ Մելիքբեկյանը,1981 թվականին ծնված Սուրեն Մելիքբեկյանը,  1967 թվականին ծնված Ռաֆիկ Հովակիմյանը և 1979 թվականին ծնված Արտակ Թումանյանը և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:

Տուժածները շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ Ռ.Արամյանը, Դ.Մելիքբեկյանը, Ս.Մելիքբեկյանը և Ռ.Հովակիմյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Ա.Թումանյանը ոտքի կոտրվածքով տեղափոխվել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին կայուն:

 

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply