Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 28, 2011 12:32

Այսօր ՀՀ Ազգային ժողովը ՀՀ կառավարության առաջարկով արտահերթ նիստ է անցկացնում, որի օրակարգում ընդգրկված է 28 հարց` այդ թվում նաև «Հարկերի մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը:

Մինչ օրինագծերի քննարկմանն անցնելը խորհրդարանը վավերացրեց «Դրամարկղային գործառնությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրաքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում», «Ակցիզային հարկի մասին», «Մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին», «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Այս պահին պատգամավորները քննարկում են «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումնեևր կատարելու մասին օրենքի նախագիծը:

 

Դիտվել է 647 անգամ:
Print Friendly

Leave a Reply