Մեդվեդև. Ռուսաստանն ու Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն Սահակաշվիլու հեռանալուց հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2009 12:49

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Վրաստանի ներկայիս ղեկավարության օրոք ռուսվրացական հարաբերությունները բարելավվելու հնարավորություն չունեն:

Այդ մասին, «Արմենպրես»՟ի փոխանցմամբ, նա հայտարարել է «Վալդայ» բանավիճային ակումբի մասնակիցների հետ երեքշաբթի կայացած հանդիպման ժամանակ:

«Եթե խոսելու լինենք ապագա կառավարության մասին, որտեղ չի լինի Սահակաշվիլին, անտարակույս, հնարավորություն կա ընդհուպ մինչեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը»,- ասել է Մեդվեդևը:

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply