Նոր Կյանքում մեքենաներ են բախվել, 1 մարդ մահացել է, մեկը հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | նոյեմբերի 28, 2011 12:32
Նոյեմբերի 26-ին, ժամը 01-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Կյանք գյուղի կենտրոնական փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի,28-11-2011-7այնուհետև՝ նույն հատվածում կայանված մեկ այլ «ԳԱԶ-31029»-ի:
Պատահարի հետևանքով երկրորդ «ԳԱԶ-31029»-ի ուղևորը՝ 23-ամյա Կարեն Վարդանյանը, տեղում մահացել է, իսկ 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի28-11-2011-8քաղաքի հիվանդանոց:
Վթարից հետո «Ֆոլքսվագեն Տուարեգ»-ի վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի:
Նույն օրը ոստիկանություն է ներկայացել 37-ամյա Բագրատ Գրիգորյանն ու հայտնել, որ «Ֆոլկսվագեն Տուառեգ» ավտոմեքենան պատկանում է իրեն, որը 28-11-2011-9վթարի պահին վարել է ինքը:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 813 անգամ:

Leave a Reply