Վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել եղբորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 28, 2011 11:51
Նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան, ժամը 5.50-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում ստացվեց, որ Աէրացիա թաղամասի մի բնակարանից մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 47-ամյա մի տղամարդ՝ հայտարարելով, որ իրեն դանակահարել է եղբայրը:
Նույն օրը, ժամը 10.00-ին, ոստիկանության ծառայողները բերման  են ենթարկել տուժողի 49-ամյա եղբորը. նա խոստովանել է, որ գիշերը, ժամը 4.30-ի սահմաններում, տանը ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել եղբորը:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 736 անգամ:
Print Friendly

Leave a Reply