Մահապարտն Իրաքում պայթեցրել է ռազմաբազան. կա 11 զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2011 11:02

Իրաքի Թաջի քաղաքում պայթյուն է եղել: 11 մարդ զոհվել է, 19-ն էլ` վիրավորվել: Իշխանությունների տեղեկության համաձայն մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է  ավտոմեքենան, որն ուղղորդված է եղել Բաղդատից  27 կմ հեռավորության վրա գտնվող  Թաջի քաղաքի ռազմաբազայի ու բանտի ուղղությամբ: Առնվազն 11 մարդ է զոհվել, 19-ն էլ` վիրավորվել: Զոհվածների մեջ ոստիկանության սպաներ պահակներ ու բանտի աշխատակիցներ են: Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ անցակետում մեծ թվով մարդ էր հավաքվել: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մեկը չի ստանձնել:

 

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply