Դեկտեմբերը կլինի սովորականից ցուրտ. առաջիկա ամսվա եղանակային կանխատեսումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 28, 2011 11:00

Դեկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.9  0C: Բարձր լեռնային շրջաններում` 2000 մ և ավելի (Պաղակն, Եռաթմբեր) ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավական ցածր են` -5…- 11  0C: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20 % դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում (1984թ.)  հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում  (Օձուն, Բագրատաշեն): Առավել ցուրտ  դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987, 2002 թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչև -14… -150C, իսկ բացարձակ նվազագույնը  2002 թվականին  հովտային շրջաններում հասել է -320C: Լեռնային շրջաններում  ամենացածր ջերմաստիճանը հասել է -40 0C (Պաղակն) 1948 թ.:

Վերջին տասնամյակում խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002 թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանը ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին:

Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -320C (Արարատ), ցերեկը`  -160C, Երևանում` –28 0C: Դիտված ջերմաստիճանները գերազանցեցին  բացարձակ նվազագույն արժեքները: Մինչ այդ այստեղ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը համապատասխանաբար եղել է -27  0C (1953 թ.) և -23  0C:

Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել  1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008 թթ, այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը հասել է +21…+22  0C (Երևան, Արտաշատ, Արմավիր), արևելքում` +24…+26  0C (Շնող, Բագրատաշեն, Կապան):

Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավական բարձր է` 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38 մմ: Տեղումների նվազագույն քանակը (մինչև 20 մմ) դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում: Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25 մմ, նախալեռներում` 30 մմ, լեռնային շրջաններում` 60 մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90 մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել են 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003 թթ.-ին, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%-ը, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004 թթ.-ին, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:

Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:

Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20 մ/վրկ, պոռթկումները` 23 մ/վրկ:
Արևափայլի տևողությունը տարածքում միջինը կազմում է 116 ժամ: Դեկտեմբերը բնուքագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում:

2011 թ. դեկտեմբեր ամսվա կլիմայական կանխատեսումը

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-3  0C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:   Առանձին   օրեր հնարավոր է  օդի  ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը  մինչև  4…6 0C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում`  գիշերը մինչև  -10…-13  0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը`  -11…-14 0C, միջին բացարձակ առավելագույնը` 10…11 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 15…26 մմ ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր,Արագածոտնի մարզի
լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -6…-8  0C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը`  մինչև  +1…-3  0C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում  գիշերը մինչև  -20…-25   0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը`  -15…-21  0C, միջին բացարձակ առավելագույնը` 4…8 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18…55 մմ ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:

Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է  -2…-4   0C,  որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը`  մինչև   2…6   0C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև   -15…-20 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը`  -16…-20   0C, միջին բացարձակ առավելագույնըª 11…12 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ:(նորման` 19…20 մմ ): Լեռնանցքներում առանձին օրերի սպասվում է մառախուղ:

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…+1   0C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:   Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև  3…8   0C,  ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև  -8…-13   0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնըª  -9…-12   0C, միջին բացարձակ առավելագույնը`  14…17 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ  (նորման` 21…23 մմ ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում -1…-3   0C, լեռնային շրջաններում` -6…-8   0C,    որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:   Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև`  4…6   0C, լեռնային շրջաններում` 0…-3  0C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10…-15   0C, լեռնային շրջաններում` -18…-23  0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -12…-13  0C, լեռնային շրջաններում` -17…-18  0C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 10…11   0C,  լեռնային շրջաններում` 5…6  0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային  շրջաններում  28…35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ :

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 0…30C, լեռնային շրջաններում` -3…-5 0C,    որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև`  +5…100C, լեռնային շրջաններում` 0…+3 0C, ամսվա երկրորդ կեսին օդի  ջերմաստիճանի նվազում` գիշերը  հովտային շրջաններում մինչև` -7…-120C, լեռնային շրջաններում` -10…-150C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններումª -6…-100C, լեռնային շրջաններումª  -13…-200C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում  15…190C, լեռնային շրջաններումª 11…140C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային  շրջաններում  15…27 մմ,  լեռնային շրջաններում 19…54 մմ ): Աանձին օրերի սպասվում է մառախուղ:

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-3  0C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին օրեր հնարավոր է  օդի  ջերմաստիճանի  բարձրացում`  ցերեկը  մինչև  3…5  0C,  ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -10…-12  0C, բարձրադիր մասերում  մինչև -8…-10  0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11…-13  0C, միջին բացարձակ առավելագույնը` 10…11 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25 մմ ): Առանձին օրերի սպասվում է  մառախուղ:

Սևանա  լճի  ջրի  2011թ.  հոկտեմբեր  ամսվա  հաշվեկշիռը

Սևանա լճի ավազանում հոկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 5.0… 7.5  0C, որը   նորմայից ցածր է 1 աստիճանով:
Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 12-ին` 22…24  0C, երբ օրական միջին ջերմաստիճանը  բարձր է եղել նորմայից 4-6 աստիճանով:
Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 31-ին` -2…-7  0C, երբ օրական միջին ջերմաստիճանը  նորմայից ցածր  է եղել 4.0 – 8.0 աստիճանով:
Ամսվա ընթացքում տեղումները կազմել են նորմայի 70-130 %:
Գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի` 104%, տեղումների քանակը  լճի  մակերևույթի  վրա եղել է 56.3 մլն. խոր.մ, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 163.5 մլն. խոր.մ, որը կազմում է  նորմայի  113%:
Սևանա  լճի մակարդակն ամսվա  ընթացքում իջել  է 5,2սմ  և  կազմել` 1900,213մ:

Մակարդակի փոփոխությունը ամսվա ընթացքում` -0,052  (մ)
Մակարդակի փոփոխությունը 01.01.11  31.10.11 ընթացքում` 0,305  (մ)
Մակարդակի փոփոխությունը 31.10.10  31.10.11 ընթացքում` 0,223  (մ)

 

Դիտվել է 2159 անգամ:
Print Friendly

Leave a Reply