Սկանդինավյան երկու երկիր տուժել են «Բերիթ» փոթորկից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2011 10:48

Կիրակի`  նոյեմբերի 27-ին, վրա հասած «Բերիթ» փոթորկի հետևանքով Դանիայի ու Նորվեգիայի ափերի մոտ ալիքների բարձրությունը հասնում է 20 մետրի:

Նորվեգիայում անհետ կորել են 5 մարդ, որոնցից  2-ը  փոթորկի մասին ֆիլմ նկարահանող խմբի անդամներ էին: Նրանց ալիքը տարել է: Ոստիկանությունը նրանց փնտրում է ուղղաթիռներով:

Քամին կոտրում է ծառերը, պոկում շենքերի կտուրները, հոսանքազրկվել  են շատ տներ, տեղ-տեղ բջջային կապն անհասանելի է դարձել,  ծովային կայարանների փակման պատճառով կայրանամերձ շենքերում մոտ 8000 ուղևոր  սպասում է մեկնման:

Հիմա Դանիայի ափամերձ գոտիներում  քամու արագությունը հասնում է վայրկյանում 32 մետրի: Տեղաբնակները մթերքի ու ջրի պաշարներ են կուտակում:

 

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply