Սյունիքում ճանապարհներին դեռեւս առկա է մերկասառույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 28, 2011 10:47

Սյունիքում ճանապարհներն անցանելի են, տեղումներ չկան, սակայն ցածր ջերմաստիճանի պատճառով Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի որոշ հատվածներում դեռեւս պահպանվում է մերկասառույցը: Ըստ մարզի ճանշին ձեռնարկություններից«Արմենպրես»-ի’ Սյունիքի թղթակցին տրամադրած տեղեկատվության, մայրուղու Սիսիան-Գորիս հատվածում գիշերվա ընթացքում քամին ձնաբերուկներ է լցրել ճանապարհի երթեւեկելի մասը: Առավոտյան կողմ քամին դադարել է, ներկայում ճանապարհը մաքրվում է տեխնիկայի օգնությամբ, մշակվում է աղով եւ ավազով: Այս հատվածում ճանապարհը տեղ-տեղ ծածկված է մերկասառույցով: Մայրուղու Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածում եւս տեղ-տեղ առկա է մերկասառույց: Իսկ մայրուղու Քաջարան-Մեղրի հատվածում մառախուղ է, տեսանելիությունը մի փոքր ցածր է նորմայից, այստեղ եւս տեղ-տեղ ծածկված է մերկասառույցով: Միջպետական ճանապարհի մարզի տարածով անցնող մյուս հատվածներում երթեւեկության համար ոչ մի խնդիր չկա:

 

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply