Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը Երևանում է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 28, 2011 10:43
Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Շեյխ-ուլ-իսլամ Ալահշուքյուր Փաշազադեն ժամանել է Երեւան` ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստին մասնակցելու նպատակով:
Նախագահության նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ից 29-ը:
2010թ. ապրիլին Բաքվում, Համաշխարհային կրոնական գագաթնաժողովի շրջանակում, կայացել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Շեյխ-ուլ-իսլամ Ալահշուքյուր Փաշազադեի եւ Մոսկվայի ու Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի եռակողմ հանդիպումը:
Mediamax.am
Դիտվել է 874 անգամ:





Facebook
Tweet This