Չելյաբինսկի մարզում քաղաքապետին ծեծելով սպանել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2011 10:13

ՌԴ Չելյաբինսկի մարզի Մինյար քաղաքում սպանվել է քաղաքային վարչության ղեկավար Դմիտրի Սավրեևը: Հետաքննությամբ պարզվել է, որ նրան սպանել են կենցաղային հողի վրա:

Իրավապաշտպանների տվյալների համաձայն, կիրակի առավոտյան Սավրեևը վերադարձել է միջոցառումից նախկին կնոջ ու 8-ամյա որդու հետ: Նախկին ամուսինների միջև վիճաբանություն է սկսվել. Սավրեևը ծեծել է կնոջը` որդու ներկայությամբ: Վերջինս որդու հետ հեռացել է բնակարանից ու կատարվածի մասին պատմել կողակցին: Տղամարդը եկել է Սավրեևի տուն ու մի քանի անգամ խփել գլխին մականով, ինչի հետևանքով քաղաքապետը մահացել է: Կասկածյալը ձերբակալված է:

 

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply