Իտալիայում «հակաառևանգային դագաղ» են ստեղծել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2011 9:05

Վերոնայի միջազգային  սրահում «Շքեղություն ու  առագաստանավեր» իտալական դագաղագործական  ընկերությունը ներկայացրել է «հակաառևանգային դագաղներ»:

Արտադրանքը հագեցած է սենսորներով, որոնք արձագանքում են ցանկացած քաշքշոցին ու տատանմանը: Եթե փորձեն այն առևանգել, էլեկտրոնային ազդանշանն այդ մասին կտեղեկացների կարաբիներներին: Բացի այդ, դագաղի մեջ միկորնավիգատոր է ներսարված, որն առևանգման դեպքում էլ գողերի հետքի վրա կմատնանշի:

Արտադրանքը ստեղծողները կարծում են, որ այս նորույթով կհետաքրքրվեն  կարող ռուսները, ճապոնացիներն ու ԱՄՆ քաղաքացիները: Դագաղները հանգուցյալներով առևանգումն Իտալիայում բացառություն չէ: Օրինակ` 2001-ին գերեզմանից գողացել էին բանկիր Էնրիկո Կուչչայի դագաղը` հանգուցյալով: Առևանգողները հայտնաբերվեցին, հանգուցյալին էլ վերադարձրին հարազատներին: Այս տարվա հունվարին առևանգել են հայտնի հաղորդավար,  Իտալիայի հեռուստատեսության ստեղծողներից մեկի` Մայք Բոնջորնոյի  դագաղը` հանգուցյալով: Առևանգողները մինչ օրս ոչ մի պահանջ չեն ներկայացրել, դագաղը հանգուցյալով նույնպես չի հայտնաբերվել:

 

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply