Գերմանիայում ծնվել է հսկա երեխա, որին Ջիհադ են անվանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2011 8:08

Գերմանիայում 40-ամյա կինը  ինքնուրույն, առանց կեսարյան հատման հսկա տղա է ունեցել,  որը կշռում է 6 կգ: Կինն իր որդուն  «Ջիհադ» է անվանել:

Նորածինն իր մայրիկի 14-րդ երեխան է: Նրա 240 կգ-անոց մայրիկին բժիշկները խորհուրդ են տվել վիրաբուժական ճանապարհով ծննդաբերել` մեծ պտղի պատճառով, սակայն կինն իրենն է պնդել և ունեցել բնական ճանապարհով:

Բժիշկները ենթադրում են, որ երեխայի քաշը պայմանավորված է  մոր հեստացիոն շաքարախտով: Նրանք  ենթադրում են, որ կինն իր վիճակը հրաշալի գիտակցելով` շարունակել է քաղցրեղեն ուտել, ինչը հանգեցրել է արյան մեջ շաքարի չափից դուրս բարձր մակարդակին: Հսկա Ջիհադն ունի 9 եղբայր ու 4 քույր: Երեխաներից 4-ը ծնվել են 5կգ-ից  ավելի քաշով:

 

Դիտվել է 1999 անգամ:
Print Friendly

Leave a Reply