Swanland նավի 2 նավաստիներին փրկել է արքայազն Վիլյամը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2011 2:07

Մեծ  Բրիտանիայի   և Ռուսաստանի դեսպանությունները կիրակի  հրապարակել են   Swanland  նավի խորտակումից երկու փրկվածների և մահացած մի ռուս նավաստու  անունները:

Փրկված ռուս նավաստիներն են Ռոման Սավինը և Վիտալի Կորնենկոն: Նրանց  ուղղաթիռով փրկել է Մեծ բրիտանիայի Ելիզավետ II թագուհու թոռնիկ  արքայազն Վիլյամը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Մի քանի ժամ հետո ծովում հայտնաբերեցին  անձնակազմի  երրորդ անդամի` Լեոնիդ Սապունովի  դին, դժբախտաբար նրան փրկել չհաջողվեց:

Swanland նավը  շարժվում էր  Ուելսի ափից դեպի   Ուայթ կղզի: Այն բեռնավորված էր երեք հազար տոննա քարերով:

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply