Հրդեհներ հանրապետության տանիքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 28, 2011 0:29

Այսօր, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել,որ Երևան քաղաքի Շահումյան 3-րդ  փողոցի թիվ 11 տանը տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում, և տան տանիքից ծուխ է դուրս գալիս : Դեպքի վայր է մեկնել մեկ  մարտական հաշվարկ:Պարզվել է ,որ հրդեհը բռնկվել է Շահումյան 3-րդ  փողոցի թիվ 17 տան տանիքում:  Հրդեհը մեկուսացվել է ժամը  15.06-ին, մարվել`15.13-ին: Այրվել է  Արմեն Բադալյանին պատկանող  տան տանիքը`   15քմ:

 

Այսօր, ժամը 15.56-ին ահազանգ է ստացվել,որ Վանաձոր քաղաքի  Բաղրամյան փողոցի թիվ 12 տան տանիքը այրվում է : Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է ,որ հրդեհը բռնկվել է   Բաղրամյան փողոցի թիվ  11Ա տան տանիքում :  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.18-ին, մարվել` 16.52-ին: Այրվել է  Գարեգին աշուղյանին  պատկանող  տան տանիքը`   15քմ և  ջրի բաքի մեկուսիչ շերտը:

 

Այսօր, ժամը 16.32-ին  ահազանգ է ստացվել,որ Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 74 շենքի բակում այրվում է աղբ:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.41-ին, մարվել`16.46-ին: Շենքի աղբատարում այրվել է  20 քմ աղբ:

Դիտվել է 697 անգամ:
Print Friendly

Leave a Reply