Ուելսի հավաքականի մարզիչ Հարրի Սպիդին գտել են կախված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 27, 2011 21:49

The Daily Telegraph-ը գրում է,որ այսօր առավոտյան Չեստերի իր տանը կախված են գտել Ուելսի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Հարրի  Սպիդին:

Նախկին սպորտսմենի մահվան վայրում ոստիկանները կասկածելի հանգամանքներ չեն հայտնաբերել: Նախնական վարկածի համաձայն Սպիդը ինքնասպան է եղել:

Ուելսի ֆուտբոլի ասոցացիան հաստատել է Սպիդի մահվան լուրը, նկատելով, որ այն տարածելը համաձայնեցված է հարազատների հետ:

“Մանչեստեր Յունայդետի” առաջատար Մայքլ Օուենը, ով ապրում է Սպիդի  տան հարևանությամբ, իր թվիթերում գրել է, որ չի կարող հավատալ  մարզիչի  մահվան լուրին:  ” Երկու օր առաջ մենք ձեռքով ենք արել միմյանց`երեխաներին դպրոց տանելիս: Նա ունի երկու տղա: Ես ասելիք չունեմ,”-գրում է Օուենը:

Հարի  Սպիդը Ուելսի հավաքականում խաղացել է 85 խաղ, խփելով  7 գոլ: Մասնավորապես  2003 թ. նա խաղացել է ՉԵ-2004  կարևոր խաղ Ռուսաստանի հավաքականի հետ, երբ ռուս ֆուտբոլիստները ֆինալ դուրս եկան:

Ակումբային մակարդակում Հարրի Սպիդը հանդես է եկել “Լիդսում”,”Էվերտոնում”, “Նյոկասլում”, “Բոլտոնում” և “Շեֆիլդ Յունայթեդում”: Շեֆելդում Սպիդը սկսեց իր մարզիչի կարերան,իսկ

2010թ. սկսեց ղեկավարել Ուելսի հավաքականը:

 

 

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply