Բրիտանիայի ափերի մոտ ռուսական անձնակազմով նավ է խորտակվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 27, 2011 21:43

Այսօր գիշերը   Իռլանդական ծովում  ռուսական անձնակազմով   նավ է խորտակվել:

Lenta.ru-ն   հաղորդում է, որ   հանքաքարով բեռնված նավը խորտակվել է  փոթորկի ժամանակ: Նավի վրա ճեղք է հայտնվել հսկայական ալիքի հարվածից հետո, եւ ջուրն սկսել է լցվել ներս:

Անձնակազմի հինգ անդամների ճակատագիրն անհայտ է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Անձնակազմի երկու անդամի հաջողվել է փրկվել, նրանց առողջական վիճակը լավ է,սակայն հոգեբանական շոկի մեջ են: Վերջին ժամերի ընթացքում եւս մեկ մարդ է գտնվել, սակայն նրա վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Sky News-ն էլ հաղորդում է, որ անձակազմի մեկ անդամի էլ մահացած են գտել:

Աղետի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են:

 

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply