Մելիքսեթ Խաչիյանը՝ շախմատի Հարավային Կալիֆորնիայի չեմպիոն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 16, 2009 12:41
Մելիքսեթ Խաչիյան
Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը դարձել է Հարավային Կալիֆորնիայի շախմատի առաջնության հաղթող: ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում կազմակերպված առջնությունում նա 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և ճանաչվել Հարավային Կալիֆորնիայի չեմպիոն: Ի դեպ, Խաչիյանը հայտնի է որպես Լևոն Արոնյանի առաջին մարզիչ: Այժմ մեծ փառք ձեռք բերած Լևոն Արոնյանին Խաչիյանն է օգնել պատանեկան տարիքում առաջին հաջողություններին հասնելու:






Facebook
Tweet This
Email This Post
