Հրդեհներ Գավառում , Լոռիում և Արարատում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 26, 2011 18:37

Այսօր, ժամը 16.32-ին  ահազանգ    է  ստացվել,  որ  հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի  մարզի Գավառ քաղաքի  Զորավար Անդրանիկ  փողոցի  թիվ   20 հասցեում գտնվող “Քյավառ” ռեստորանի տանիքում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Այսօր, ժամը   15.38–ին  ահազանգ    է  ստացվել,  որ  հրդեհ է բռնկվել  Լոռու մարզի Գուգարք գյուղի Էներգետիկների 3-րդ  հարթակի թիվ  2 հասցեի  4-րդ տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը  16.10-ին, մարվել` 16.25-ին:

 

Այսօր, ժամը   13.48–ին  ահազանգ    է  ստացվել , որ  Արարատի մարզի Գինեվետ գյուղում այրվում է խոտի  դեզ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել` 16.27-ին:

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply