Թուրք հաղորդավարուհու հաղորդումը փակել են ժողովրդի մեջ քեն և ատելություն սերմանելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2011 18:20

Թուրքական ATV հեռուստաընկերության եթերում ցուցադրվող Մուգե Անլըի հաղորդումը փակվել է։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամ,  Թուրքիայի ռադիոհեռուստաընկերության խորհուրդը (RTUK ) չի ներել Մուգե Անլըի նախատինքն` ուղղված Վանի երկրաշարժից տուժածներին` արգելելով նրա հեղինակային ծրագիրը։ Որոշման մեջ նշվել է, թե անընդունելի է ժողովրդի մեջ քեն և ատելություն սերմանելը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո Մուգե Անլըն եթերում հանդիմանել է երկրաշարժից տուժվածներին օգնություն ցուցաբերել ցանկացողներին։ «Թող նրանք (քրդերը) իրենց տեղն իմանան։ Տեղն եկած ժամանակ քար են նետում ոստիկանների վրա։ Այդ քար նետողների ձեռքը թող ջարդվի»,- ասել է թուրք հաղորդավարուհին։

 

 

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply