Վանաձորում վնասվել է ջրագիծը `ճանապարհը դարձնելով դժվարանցանելի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 26, 2011 18:19
Այսօր ժամը 16.05-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր -Դարպաս ավտոճանապարհին վնասվել է ջրի խողովակ, ինչի հետևանքով ջուրը և հողը լցվում են ճանապարհին: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը: Տեղում պարզվել է , որ Վանաձոր քաղաքի Սարի թաղ կոչվող թաղամասում վնասվել է ջրի խողովակը` ճանապարհը դարձնելով դժվարանցանելի: Դեպքի մասին տեղյակ է պահվել “Լոռի-ջրմուղ կոյուղի”ՓԲԸ-ի վթարային ծառայության դիսպետչերը և Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետը:Դիտվել է 922 անգամ:





Facebook
Tweet This