Զրկել են նպաստից` մատնելով սովի և ցրտահարության,տեսանյութ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 26, 2011 17:21

Երկու անչափահաս երեխաների մայր 40-ամյա Արփենիկ Ղազարյանն իր երկու երեխաներից մեծին` 14-ամյա Սոնային տվել է Գյումրու «Թռչունյան տուն» մանկատուն և 1,5 տարեկան փոքրիկի հետ բնակվում է Գյումրու ծայրամասային թաղամասերից մեկում` Բուլվարային 206 տարածքի 025 ավտոտնակում, որն ավելի շուտ իրենից կիսագետնափոր մի խուց է հիշեցնում: Չորրորդ ամիսն է այս ընտանիքին, առանց որևէ պատճառաբանության,  զրկել են իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից` սոցիալական նպաստից:

Արփենիկը դիմել էր «Շիրակ կենտրոնին» և խնդրել էր այցելել իրենց: Այսօր մեր այցելության ժամանակ միայնակ մայր` Արփենիկը իր փոքրիկի հետ մի քանի օր է զրկված էր նաև էլեկտրաէներգիայից: Դրսում 10 աստիճան ցուրտ էր, բայց վառարանը չէր վառվում, նրանք խնայում էին վառելիքը, որն իրենից ներկայացնում էր իրենց կացարանի մոտակայքի ծառերից կտրտված թաց ճյուղեր:

«Թռչունյան տուն» մանկատնից շաբաթ և կիրակի օրերին երեխաներին ծնողները կամ ազգականները սովորաբար տուն են տանում: Սակայն Արփենիկը իր երեխայի հետևից այսօր չէր գնացել, քանի որ այլևս հարևանները չէին կարողացել պարտքով գումար տալ ճանապարհածախսի և սնունդի համար: Ինչպես այլ գյումրեցի աղքատության ճիրաններում հայտնված հարյուրավոր երեխաներ, այնպես էլ այս երեխաները չեն հայտնվել Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժինների պաշտոնյաների կամ որևէ միջազգային ու տեղական բարեգործական կազմակերպությունների  տեսադաշտում:

Դիտվել է 1565 անգամ:
Print Friendly

Leave a Reply