Արցախի նախագահն այցելել է Լոս Անջելեսի իրանահայ միություն

Պաշտոնական, Օրվա լուր | | November 26, 2011 17:18

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին այցելել է Լոս Անջելեսի իրանահայ միություն եւ հանդիպել կազմակերպության անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ Արցախ-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել իրանահայ միության ներդրումը Սփյուռքում հայապահպանության եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

 

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply