Բակո Սահակյանը մասնակցել է Լոս Անջելեսի առաջին հայկական”Շանթ” թատրոնի բացման արարողությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 26, 2011 17:15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին մասնակցել է Լոս Անջելեսի առաջին հայկական <<Շանթ>> թատրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Երախտագիտություն հայտնելով բերերար Ռոբերտ Օղլաղջյանին այս նախաձերնությունը կյանքի կոչելու համար` Նախագահ Սահակյանը չափազանց կարեւոր է համարել հայկական թատրոնի բացումը Սփյուռքի ամենահայաշատ վայրերից մեկում, ընդգծելով, որ դա մեծապես կնպաստի հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ ամերիկյան հասարակությանը հայկական մշակույթի հետ ծանոթացման գործին:
Այս համատեքստում Բակո Սահակյանը նշել է նաեւ Արցախի թատերական արվեստի բնագավարում համագործակցության հաստատման անհրաժեշտությունը` այն համարելով պահանջված եւ Սփյուռքի, եւ մեր հանրապետության համար:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, քաղաքային իշխանությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply