Լիոնել Մեսսին նոր աշխատանքային պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» ղեկավարության հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 16, 2009 14:37

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ևս 7 տարով կերկարաձգի աշխատանքային պայմանագիրը իսպանական «Բարսելոնա» ակումբի ղեկավարության հետ: «Բարսելոնա» ակումբի նախագահ Խուան Լապորտան հայտնել է, որ ներկայումս ակումբի ներկայացուցիչները բանակցում են Մեսսի հոր և ֆուտբոլային գործակալ Խորխե Մեսսիի հետ և առաջիկա օրերին ընդհանուր հայտարարի կգան: 22-ամյա ֆուտբոլիստը 2000-ից հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում: Նա իսպանական ակումբ էր տեղափոխվել արգենտինական «Նյուելլզ Օլդ Բոյս» թիմից և դարձել  «Բարսելոնայի» առաջատար խաղացողներից մեկը` օգնելով իր թիմին՝ 2009-ին նվաճելու ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գավաթը:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply