Նախագահն այցելել է «Բեսթ վեսթերն փարադայ»- հյուրանոց

Պաշտոնական, Օրվա լուր | | November 26, 2011 17:31

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այցելել է սեպտեմբերին շահագործման հանձնված «Բեսթ վեսթերն փարադայ» հյուրանոց, ծանոթացել կատարված աշխատանքերին:

«Բեսթ վեսթերն փարադայ»-ը շահագործման է հանձնվել  2011-ի սեպտեմբերին` հիմնանորոգումից հետո: 2002-ին շինությունը սեփականաշնորհվել էր, սակայն ֆիզիկական մաշվածության պատճառով այն ենթակա չէր շահագործման:Շուրջ 4 տարի տևած շենքի վերակառուցման և տեխնիկական վերազինման համար ներդրվել է 7 մլն ԱՄՆ դոլար, հյուրանոցի ողջ գույքը և տեխնիկական միջոցները ներկրված են արտերկրից` հատուկ պատվերով, և կրում են ընկերության պիտակավորումը:

Հյուրանոցային համալիրն ունի 58 հարմարավետ և բարձրակարգ համար, ռեստորան, բացօթյա սրճարան, 120 անձի համար նախատեսված նիստերի դահլիճ, լողավազան, մարզասրահ, մանկական խաղասրահ և այլն:

Հյուրանոցային համալիրն ապահովում է 50-70 աշխատատեղ` ցածր զբաղվածության սեզոնի ժամանակ, և մինչև 120 աշխատատեղ` բարձր զբաղվածության սեզոնի ժամանակ:
Աշխատակազմի 90 տոկոսից ավելին համալրված է տեղական աշխատուժով, ովքեր մշտապես և հետևողականորեն անցնում են միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան որակավորման դասընթացներ:

«Բեսթ վեսթերնը» աշխարհի խոշորոգույն հյուրանոցային ցանցերից է, որը գործում է ավելի քան 80 երկրում և ընդգրկում 4000-ից ավելի հյուրանոց:

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply