Այս գիշեր օդի ջերմաստիճանը կբարձրանա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 26, 2011 16:53

Այսօր Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորի ցուրտ ճակատի անցմամբ: Ժամանակ առ ժամանակ գրեթե ամբողջ տարածքում հնարավոր է ձյուն: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ վրկ, առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20 մ վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, արևելյան շրջաններում` 6-8 աստիճանով: Ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է մերկասառույց, լեռներում և լեռնանցքներում` բուք, հնարավոր է ցածր տեսանելիություն և դժվարանցանելիություն:

Meteo-tv-ի տեղեկացմամբ` Երևանում այսօր ցերեկը սպասվում է ամպամածության ավելացում, երեկոյան հնարավոր է թույլ ձյուն, առանձին հատվածներում հնարավոր է մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում գիշերը -4 -6, ցերեկային ժամերին +2 +4, երեկոյան -1 -3:

 

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply