Սահակշվիլին լրացուցիչ աշխատանք է գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2011 16:49

Վրաստանի նախագահ Սահակաշվիլին մտադիր է դառնալ 2012-ին Գլդանի շրջանում բացվող տեխնիկական ուսումնարանի տնօրեն.իր մտադրությունների մասին  ասել է Գլդանիի ուսուցիչների տանը` մանկավարժների հետ հանդիպման ժամանակ: Նա հայտնել է, որ մտադիր է ուսումնարանը ղեկավարել իր հիմնական աշխատանքի հետ: “Սահմանադրությամբ չի արգելվում նախագահին ուսումնարանի տնօրեն լինել”,հայտարարել է  Սահակաշվիլին: Ուսումնարանի շինարարությունը, որի մասին ասում է Սահակաշվիլին, կսկսվի մոտ ժամանակներում: Պլանավորվում է այն ավարտել 5 ամսում: Տվյալ ուսումնական հաստատությունը  վերապատրաստելու է այն մարդկանց,ովքեր աշխատանք չունեն:  Թե ինչ մասնագիտություններ են դասավանդվելու` չի ճշգրտվում:

 

 

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply