Հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը` Թուրքիայում ավտովթարի զոհ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 16, 2009 12:03

Թուրքիայում ավտոճանապարհային պատահարից զոհվել է Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը: Ավտովթարը տեղի է ունեցել Էրզինջան-Էրզրում երթուղում: «Ջիփը» բախվել է մարդատար ավտոբուսին, որի հետևանքով ավտոմեքենայում գտնվող բոլոր քաղաքացիները զոհվել են: Մահացածների թվում են` 41-ամյա Կարեն Խաչատրյանը, նրա որդին`18-ամյա Լևոն Խաչատրյանը, կինը`40-ամյա Գայանե Հարությունյանը:

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply