Պարզվել է,որ Եվրոպայում ամենագեր կանայք բրիտանուհիներն են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2011 16:35

Բրիտանուհիներն ու Մալթայի տղամարդիկ ամենագերն են Եվրոպայում, այդ մասին են վկայում Եվրոպական հանձնաժողովի հրապարակած 2008-2009-ի տվյալները: Դրանք Եվրամիության 27 երկրներից 19-ին են վերաբերում: Պարզվել է, որ  բրիտանուհիների 23,9%-ը տառապում է ավելորդ քաշից, ընդ որում այդ թիվը ուղիղ համեմատական է կրթության ու տարիքի հետ: Բրիտանացի տղամարդիկ ճարպակալման  առումով (22,1%), մալթացիներից հետո զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը: Մեծ անհանգստություն է պատճառում դեռահասների ճարպակալումը. 11-15 տարեկանների 32%-ը: Ամենաբարեկազմը եվրոպացիների մեջ համարվում են ռումինացիները, որտեղ  “ընդամենը” կանանց 8, իսկ տղամարդկանց` 7,6%-ն է տառապում ճարպակալումով:

 

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply