Չեխիայում “խոզի գրիպից” առաջին մահն է գրանցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2011 16:21

Այդ մասին հայտնել է երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Միխայել Վիտը: Երկրում  5 հիվանդի մոտ հայտնաբերվել է H1N1-ի շտամմը: Բժիշկն ասում է, որ վաղ է խոսել գրիպի համաճարակի մասին, սակայն, հաստատել է, որ հիվանդի մահվան տեղեկությունն իսկույն հայտնել են այդ հիվանդության կանխարգելման եվրոպական վերահսկողական կենտրոն: Չեխիայում աշնանային ու ձմեռվա սեզոններին գրիպով ու մրսածության հետևանքով առաջացող  հիվանդություններով հիվանդանում  է մոտ 1 մլն մարդ: Այստեղ  “խոզի գրիպից” ռեկորդային թվով` 102 մարդ  է մահացել 2009-2010 թթ,(ընդ որում, բոլոր մահերն էլ  վտանգավոր վարակի հետևանքով սրված այլ հիվանդություններից): Չեխիայում  գրիպով հիվանդացության բարձր մակարդակի պատճառը մասնագետները նշում են ազգաբնակչության  հակագրիպային պատվաստմանը  չհավատալուն: Եթե Եվրամիության երկրներում բնակչության 22%-ն է պատվաստվում գրիպի դեմ, ապա Չեխիայում այդ թիվը 5% է:

 

 

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply