Վրացական Փոթի քաղաքում ջրհեղեղ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2009 10:07

georgiaՎրաստանի արևմուտքում` Փոթի քաղաքում,  երեկ երեկոյան հեղեղում է տեղի ունեցել: Հորդառատ անձրևներից քաղաքի կենտրոնական փողոցները ջրասույզ են եղել. այս մասին հաղորդում է «Newsgeorgia» էլեկտրոնային պարբերականը:

Ջուրը լցվել է բնակելի շենքերի նկուղները և առաջին հարկի բնակարանները: Փողոցներում մեքենաների և մարդկանց տեղաշարժման համար դժվարություններ են առաջացել:

Տեղական իշխանությունները քայլեր են ձեռնարկում` բնության աղետի դեմ պայքարելու համար: Իրավիճակն ավելի են  բարդացնում ջրահեռացման համակարգում առաջացած խցանումները:

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply