Մի շարք միջոցառումներ` կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային 16-օրյակի շրջանակում

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Իրավունք, Օրվա լուր | | November 26, 2011 14:49

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իրականացնում է հանրության իրազեկմանն ուղղված միջոցառումներ` Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային 16-օրյակի շրջանակում:

Կոալիցիայի անդամ «Կանանց ռեսուրսների կենտրոն» ՀԿ-ն, միանալով Կանանց դեմ բռնության կանխարգելման համաշխարհային շարժմանը, կազմակերպում է մի շարք ակցիաներ, որոնք նպատակ ունեն հանրության ուշադրությունը սևեռել կանանց հանդեպ իրականացվող բռնությունների վրա` սեռական, ֆիզիկական կամ հոգեբանական:

Իր հերթին, «Կանանց ռեսուրսների կենտրոն»-ը 16-օրյակի ընթացքում կանցկացնի գենդեր, գենդերային և սեռական բռնություն թեմաներով վերապատրաստումներ:

Դեկտեմբերի 1-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հրավիրում է բոլորին մասնակցել ՁԻԱՀ-ի համաշխարհային օրվան նվիրված երթին, որը կմեկնարկի Գյուղատնտեսական ակադեմիայի մոտից:

Բացի այդ, 16-օրյակի շրջանակում կենտրոնը հրավիրում է կինոդիտման. դեկտեմբերի 2-ին Տերյան 62 հասցեում` «Կանանց ռեսուրսների կենտրոնում» ժ. 17:00-ին կցուցադրվի «Թիթեռը», դեկտեմբերի 8-ին`ժ. 17:00-ին «Թիթեռների ժամանակը» ֆիլմերը: Դեկտեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Սպիտակ ժապավենի» արշավի մասին ֆիլմի շնորհանդեսը: Դեկտեմբերի 8-9-ին` ժ. 10:00-18:00-ն կոալիցիան Հայաստանի նկարիչների միությունում կկազմակերպի «Երջանիկ ընտանիքներ» ցուցադրությունը: Դեկտեմբերի 10-11-ը «Մոսկվա» կինոթատրոնում ժ. 12:00-22:00-ը կգործի «Փախստական կանայք» ցուցահանդեսը:

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply