«Մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե». ՀՀ նախագահ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | November 26, 2011 13:24

«Քանի դեռ խնդիրը չի լուծվել, միշտ սահմանին անհանգիստ է լինելու, բայց մեր ցանկությունն է, որպեսզի այդ անհանգիստ վիճակը պատճառ չդառնա մարդկային զոհերի»,-ղարաբաղաադրբեջանական սահմանին վերջին օրերին գրանցված միջադեպերի մասին լրագրողների հետ զրույցում նման կարծիք էհայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է:

Նախագահն ընդգծել է, որ մեր զինվորների կորստի մեղքն ամբողջովին ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա, ինչպես նաև նրանց բանակի կորուստների պատասխանատվությունը. «Եթե իրենց համար զինվորի մահը ոչինչ չարժե, ապա մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե»,-նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանի կարծիքով, սակայն, անհանգիստ վիճակը կմեղմվի, քանի որ տրամաբանությունը և մարդկային բանականությունը դա է հուշում և պահանջում. «Եթե որևիցե խնդիր լուծենք, պետք է դրա ցանկությունն ունենանք: Եթե ունեցանք համոզմունք, այդ դեպքում կարող ենք լուծել»,-ասել է նախագահը:

 

Դիտվել է 744 անգամ:
Print Friendly

Leave a Reply