Սամվել Տեր-Սահակյանը մոտ է հաջողությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 26, 2011 12:17

Բրազիլիայում շարունակվող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներից առավել հաջող է հանդեսգալիս Սամվել Տեր-Սահակյանը: Գրոսմայստերը հավակնւմ է դառնալ մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն: Նա  հերթական տուրում սև խաղաքարերով առավելության հասավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էրիկ Ռոսենի նկատմամբ և միավորների պաշարը հասցրեց 7,5-ի: Սամվելը վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերջին տուրում Տեր-Սահակյանը եթե անգամ ոչ-ոքի ավարտի պարտիան ,ապա կդառնա աշխարհի չեմպիոն, քանի որ մերձակա հետապնդողներից առաջ է 1 միավորով:

Այս տարիքային խմբում  հանդես եկող Ռոբերտ Աղասարյանը 5,5 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը

Դիտվել է 680 անգամ:
Print Friendly

Leave a Reply