Մասնագետները խորհուրդ են տալիս բջջային հեռախոսները հեռու պահել գլխուղեղից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2009 15:59

ultimate_ears_iphone

Երկուշաբթի օրը Վաշինգտոնում ԱՄՆ-ի Սենատը քննարկել է բջջային հեռախոսների քաղցկեղածին վտանգի հարցը:

Քննարկումը վարել է Այովա նահանգի սենատոր, դեմոկրատ Թոմ Հարկինը: Մասնագետները, որոնք ներկա են եղել քննարկմանը, խորհուրդ են տվել քիչ օգտագործել բջջային հեռախոսներ, դրանք հեռու պահել մարմնից և հատկապես սահմանափակել երեխաների շփումը:

«Երեխաների ուղեղի կառուցվածքը փխրուն է, այդ իսկ պատճառով բջջայինների ճառագայթումը թափանցում է ներս»,-ասել է  Առողջապահության Ազգային Ինստիտուտի Տոքսիկոլոգիայի ազգային ծրագրի փոխտնօրեն Ջոն Բուխերը:

Սենատի քննարկման մասնակից, Թել-Ավիվի համալսարանի դոկտոր Սիգալ Սադեցկին առաջարկել է ավելի լայն հետազոտություններ անել և  բջջայիններից հրաժարվելու փոխարեն օգտվելու նոր ձևեր մշակել:

Պիտսբուրգի համալսարանի  օնկոլոգիայի կենտրոնի հիմնադիր ու տնօրեն Դեվրա Դեվիսը քննադատել է ԱՄՆ-ի իշխանությունների ոչ բավարար ուշադրությունը այս հարցի շուրջլ և առաջարկել տրամադրել ավելի մեծ ֆինանսական միջոցներ` լայն ուսումնասիրություն ծավալելու համար:

«CNN»-ի փոխանցմամբ` մասնակիցներից ոչ մեկ չի առաջարկել հրաժարվել բջջային հեռախոսներից, սակայն բոլորն էլ միաձայն եկել են այն եզրահանգման, որ պետք է բջջայինը հեռու պահել հատկապես գլխուղեղից:

Մասնագետներն առաջարկել են նոր մեխանիզմներ գործադրել, որպեսզի բջջային օգտագործողներն առավել հաճախ խոսեն ականջակալներով ու բարձրախոսով՝խուսափելու ճառագայթումից:

Դիտվել է 1580 անգամ:
Print Friendly

Leave a Reply