Էրդողանը հայերից ինչո՞ւ ներողություն չի խնդրում. գերմանական մամուլ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 26, 2011 10:05

Թուրքական մամուլն անդրադարձել է Էրդողանի կողմից Դերսիմի կոտորածների համար ներողություն խնդրելու արձագանքին գերմանական մամուլում։

Մասնավորապես՝ գերմանական Markische Oderzeitung-ը գրել է, թե երբ Թուրքիայի վարչապետը ներողություն է խնդրում, այն ականջ է ծակում։ «Սակայն այդ դեպքում անմիջապես մտքիդ է գալիս 100 տարի առաջ տեղի ունեցած հարյուրհազարավոր հայերի սպանությունները, սակայն Էրդողանը դրանց համար հայերից ներողություն ինչո՞ւ չխնդրեց»,-գրել է գերմանական պարբերականը՝ ընդծելով, որ Էրդողանի ներողությունները եւս կապված են քաղաքականության հետ։

Իսկ գերմանական Deutsche Welle պարբերականը նշել է, թե Էրդողանն իր խոսքերով թիրախ է ընտրել Աթաթուրքի ստեղծած «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը։ «Այն ժամանակվա զոհերի հաշվին քաղաքական շահեր վաստակելը չարագործություն է։ Քանի որ այդ հայտարարությունն անելու ժամանակ թուրքական բանակը նույն գործողություններն է իրականացնում ինքնավարություն պահանջող քրդերի հանդեպ, ինչ որ կատավել է Դերսիմի կոտորածների ժամանակ»,-եզրափակել է գերմանական թերթը։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե եթե պետք լինի, Դերսիմի կոտորածների համար ինքը պետության անունից ներողություն կխնդրի եւ խնդրում է։ Նա Դերսիմի կոտորածների համար մեղադրել էր «Ժողովրդա-հանրապետական»-ին՝ պնդելով, որ այն ժամանակ այդ կուսակցությունն է եղել իշխանության։

Հիշեցնենք, որ Դերսիմի ապսամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։

1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։

news.am

 

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply