Հարբածին փրկել են խեղդվելուց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 26, 2011 9:34

Նոյեմբերի 25-ին, ժամը 17.07-ին  Լոռու մարզի  Ալավերդի  քաղաքի  հրշեջ -փրկարար ջոկատ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի իրեն նետել է Դեբետ  գետը, նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր են մեկնել փրկարարներ, ովքեր գետից դուրս են բերել   1978թ. ծնված Արթուր  Բաբայանին` ոչ սթափ վիճակում, և նրան հանձնել են  «1-02», «1-03» ծառայությունների աշխատակիցներին: Տուժածին տեղափոխել են  Ալավերդու հիվանդանոց: Նրա առողջական վիճակը  բժիշկները  գնահատել են բավարար:

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply