Հրդեհներ հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 26, 2011 1:15

Նոյեմբերի 25-ին, ժամը 19.33-ին   Շիրակի  մարզից  ահազանգ է ստացվել, որ  Հայկաձոր  գյուղում  անասնակեր է  այրվում:   Դեպքի   վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:   Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն օրը, ժամը 19.33-ին  ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի   Քրքորյան  փողոցի թիվ   62 տանը հրդեհ է բռնկվել: Դեպքի   վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է , որ ծխատարում ծխացել է մրի նստվածք` առանց հրդեհի:

Նույն օրը, ժամը    08.49-ին Լոռու  մարզից ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել  Ծաթեր(Տաթև) գյուղում  գտնվող անասնագոմում:  Դեպքի   վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է , որ   հրդեհ է բռնկվել մթերային պահեստի տանիքում:     Հրդեհը մեկուսացվել է  ժամը   10.11-ին, մարվել` 12.47-ին: Այրվել են  Մ. Վիրաբյանին պատկկանող  մթերային պահեստի տանիքը`  600 քմ մակերեսով, պահեստում կուտակված կարտոֆիլ և   8 տ. ցորեն:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply