Կառավարությունում քննարկվել են կանանց դերի բարձրացմանն առնչվող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | November 25, 2011 21:22

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ:

Անցնելով օրակարագային հարցերին՝ նիստի մասնակիցները հանդես են եկել 2011 թվականի ընթացքում խորհրդի աշխատանքային խմբերի կողմից կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում իրականացված ծրագրերի կատարման մասին հաշվետվություններով: Հիմք ընդունելով ծավալված քննարկումների արդյունքները և խորհրդի անդամների առաջարկությունները՝ որոշում է կայացվել մինչ դեկտեմբերի 15-ը խորհրդի քարտուղարություն ներկայացնել 2012-ին իրականացվելիք ծրագրերը՝ ըստ համապատասխան բնագավառների:
Որոշում է կայացվել նաև ՚կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանՙ ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն 2012 թվականի ՀՀ ազգային զեկույցը պատշաճ մակարդակով նախապատրաստելու և 2013-ին ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեում այն պաշտպանելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:
Այնուհետև, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրել է ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ցանկից բխող գենդերային քաղաքականության ամենամյա ծրագրի գործընթացը, որն իրականացվում է մարզպետարանների կողմից:
Նիստի մասնակիցները քննարկել են նաև այլ հարցեր՝ ուղղված հասարակական-քաղաքական կյանքում կանանց դերի բարձրացմանը:

 

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply