Կառլսենը և Արոնյանը մրցաշարն ավարտեցին միատեսակ ցուցանիշով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 25, 2011 20:12

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված Միխայիլ Տալի շախմատի հուշամրցաշարի վերջին` 9-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան Յան Նեպոմնյաշչիի հետ: Մրցակիցները կատարեցին 85 քայլ:

Վաստակած 5,5 միավորով մեր երկրի ներկայացուցիչը լավագույն արդյունքը ցույց տվեց աշխարհում ամենաբարձր վարկանիշն ունեցող գրոսմայստերի` նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Ուշագրավն այն է, որ երկու շախմատիստներն էլ մրցաշարում չկրեցին ոչ մի պարտություն: Նրանք տարան 2 հաղթանակ և 7 պարտիա ավարտեցին ոչ-ոքի: Ըստ գործակիցների առաջինը ճանաչվեց Կառլսենը: Իսկ Արոնյանը բավարարվեց երկրորդ տեղով:

5-ական միավոր հավաքեցին Նեպոմնյաշչին, Սերգեյ Կարյակինը, Վասիլի Իվանչուկը:

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply