Այսուհետ ՀԴՄ կտրոնների վիճակահանության արդյունքներով `ավտոմեքենայից բացի բջջային հեռախոս և անվճար ինտերնետ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 25, 2011 17:02
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ՀԴՄ կտրոնների դարձերեuներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և uպաuարկման նշաններ տեղադրելու համար 2011 թվականի նոյեմբերի 22-ին կայացած մրցույթի արդյունքները: Հաղթող է ճանաչվել «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն, որի ապրանքային նշանը 2012 թվականի ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսներին: Դրա դիմաց 2012թ. ընթացքում ՀԴՄ կտրոնների հատուկ համարների յուրաքանչյուր վիճակահանության արդյունքներով քաղաքացիները 15 ավտոմեքենաներից բացի որպես պարգևավճար կստանան.
– 6 ամսով անվճար ինտերնետ կապ և մոդեմ` 200 հատ
– բջջային հեռախոս` 100 հատ
Նշված պարգևավճարների առաջին խաղարկությանը կմասնակցեն ս.թ. դեկտեմբերի 1-ից սկսած ձեռք բերված ՀԴՄ կտրոնները:
Պարգևավճարները կտրամադրվեն 2012թ. հունվարի խաղարկության արդյունքներով` 4 և ավելի նիշերի համընկնումով ՀԴՄ կտրոն տիրապետող 300 քաղաքացիներին` գործարքի արժեքից ելնելով:






Facebook
Tweet This
Email This Post
