Մուբարաքի վարչապետը կրկին վերադառնալու է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 25, 2011 16:17

Բարձրագույն ռազմական խորհրդի որոշմամբ  Եգիպտոսի նախկին վարչապետ Քամալ Ալ-Գանզուրիին են հանձնարարել ձևավորել նոր կառավարություն :

Զինվորականների ընտրած կառավարությունը պաշտոնից հեռացել է զանգվածային անկարգություններից հետո, որի ընթացքում 40 մարդ է զոհվել:

1996-1999-ին`  Հոսնի Մուբարաքի օրոք, նախարարների խորհուրդը ղեկավարում էր Քամալ ալ-Գանզուրին:

Նոյեմբերի 24-ին զոհվածների ընտանիքներին բարձրագույն ռազմական խորհուրդը խորապես ցավակցել է ու խոստացել գտնել մեղավորներին և պատժել: Կահիրեում դադարել են իշխանափոխության պահանջով ցույցերը, սակայն ամենաակտիվները չեն ցանկանում հանձնվել ու  ցույցերը շարունակելու կոչ են անում:

Եգիպտոսում նոյեմբերի 28-ին խորհրդարանական ընտրություններ են նշանակված:

 

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply