Սիերա-Լեոնեում կուսության համար թոշակ են նշանակել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 25, 2011 15:56

Այսուհետ Աֆրիկայի արևմուտքում`  Սիերա Լեոնեում,  աղջիկներին հնգամյա թոշակ են վճարելու` մինչև բուհն ավարտելը կուսությունը պահպանելու համար:

«Ակցիայի նպատակը դեռահաս տարիքում հղիությունը կանխելն է: Դրա համար բուժանձնակազի ծառայությունը պետք կլինի` ստուգելու  թոշակի թեկնածուների  անարատությունը»,- ասել է քաղաքապետարանի խորհրդի նախագահ Մեթյու Մարգաոն:

Այս ինքնատիպ նախագծի դեմ են արտահայտվել ծնողներն ու բնակչության քաղաքացիական իրավունքները պաշտպանող խմբավորումները: Սակայն  Մարգաոն պնդում է.«Այս մեթոդը ոչ  միայն արմատախիլ կանի դեռահասության  հղիության հարցը, այլև  կավելացնի երկրում կիրթ կանանց թիվը»:

Կուսությունը պահպանած աղջիկները նյութական աջակցություն կստանան քաղաքային խորհրդի կողմից: Այդ գումարը կօգնի նրանց վճարել ուսման վարձը: «Եթե մենք հաջողության հասնենք, մյուս խորհուրդները ևս կհետևեն մեր օրինակին», ասել է նա:

 

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply