Վարդան Մինասյանը կգլխավորի միայն ազգային հավաքականը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 25, 2011 16:07

Այսօր Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայում լրագրողներին հանդիպեց «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը : Ներկա էր նաև «Փյունիկի» գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը: Հայտնվեց, որ հաջորդ մրցաշարջանում Մինասյանն այլևս   չի աշխատելոււ որպես  «Փյունիկի» գլխավոր մարզիչ, այլ ամբողջովին զբաղվելու է Հայաստանի  ազգային և մյուս տարիքային խմբերի հավաքականների հոգսերով: Նա նաև կատարելու է «Փյունիկ» ակումբի տեխնիկական տնօրենի պարտականություևնները: Մինասյանին կփոխարինի Սուրեն Չախալյանը:

Մարզիչը հայտնեց, որ ընթացիկ մրցաշրջանում թիմը մի շարք խաղացողների վաճառել է արտասահմանյան թիմերի, նրանց փոխարինել են ակումբի աճեցրած երիտասարդ ֆուտբոլիստները, և այդ է պատճառը, որ այս անգամ Հայաստանի առաջնությունում բավարարվել են 2-րդ տեղով: Նա օրնաչափ համաեց, որ 2011-ի չեմպիոն է դարձել  «Ուլիսը»:

Այս օրերին շատ է խոսվում այն մասին , որ Հայաստանի հավաքականը փետրվարին ընկերական հանդիպում է անցկացնելու Բելառուսի ներկայացուցիչների հետ: Մինասյանն ասաց, որ այդ մասին ինքը հստակ որևէ բան չի կարող հայտնել: Նա միայն նշեց, որ հավաքականը նախատեսում է ընկերական մրցամարտ անցկացնել:

Ինչ վերաբերում է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մեր երկրի հավաքականի մրցակիցներին, ապա նա նշեց, որ Իտալիայի, Դանիայի և Չեխիայի թիմերի կազմերում հիմնականում երիտասարդ խաղացողներ են, նրանք  մասնակցելու են Եվրոպայի առաջիկա առաջնությանը, ավելի կթրծվեն  և լավ տեսքով կներկայանան ընտրական խաղերին: Ինչ վերաբերում է խաղացանկին, ապա առաջիկայում` 28-ին քննարկում է լինելու Պրահայում: Մինասյանը հատնեց, որ մասնակցելու է  նաև ինքը և վերադարձից հետո կհայտնի, թե ինչպիսի վիճակ է:

Մինասյանը հայտնեց, թե ում է նախապատվությունը տվել տարվա լավագույնների հարցում: Նա նշեց Մեսսիի, Խավիի, Ռոնալդուի և Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վինսենթե  դել Բոսկեի անունները:

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply