Խուլիգանության, գողության և խարդախության մեղադրանքներով հետախուզվողներ են կալանավորվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 25, 2011 15:14
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները  նոյեմբերի 24-ին, ժամը 09.05-ին, Բարբյուսի փողոցի շենքերից մեկից  բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու, ով ս/թ նոյեմբերի 17-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը  Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի, որը մարտի 24-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Երիտասարդը կալանավորված է:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները  նոյեմբերի 24-ին, ժամը 18.00-ին, Աբովյան քաղաքից բերման են ենթարկել 56 և 64 տարեկան երկու կանանց, ովքեր հոկտեմբերի 27-ից հետախուզվում էին խարդախության մեղադրանքով:

 

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply