Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 25, 2011 15:09
Նոյեմբերի 24-ին, ժամը 17.30-ին, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին. վարորդը և 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 18.50-ին, Երևան-Սևան ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21213», «ՎԱԶ-2106», «Ֆոլքսվագեն Բոլո» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը  19.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գարեգին Նժդեհի հրապարակում վրաերթի է ենթարկել 56-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 11.30-ին, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Մաշտոցի փողոցում բախվել է «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 692 անգամ:
Print Friendly

Leave a Reply