Մրցակցային խնդիրների և սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ քննարկում` միջազգային փորձագետների և լրագրողների մասնակցությամբ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 25, 2011 14:53
Բացի այն, որ մրցակցային խնդիրները խոչընդոտում են տնտեսության զարգացմանն ընդհանրապես, դրանք նաև լուրջ արգելք են  սպառողների շահերի պաշտպանության գործում:
Նոյեմբերի 26-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ԵՄ Թվինինգ  ծրագրի հետ համատեղ Աղվերանում կազմակերպում է կլոր սեղանի ձևաչափով  քննարկում լրագրողների մասնակցությամբ: Քննարկման  ընթացքում միջազգային փորձագետները  կներկայացնեն սպառողների շահերի պաշտպանությունն ու  մրցակցության կանոնները ԵՄ անդամ երկրներում:
Լիտվայից և Գերմանիայից ժամանած փորձագետներ պրն Շարունաս Կեզերաուսկասը և տկն. Սաբինե Զիգելսկին  կներկայացնեն ԵՄ օրենսդրությունն ու լավագույն փորձը գերիշխող դիրքի չարաշահման,  միաձուլումների վերահսկման, «ազատ մրցակցության» և սպառողների կրած վնասների փոխհատուցման ոլորտներում:
Կլոր սեղանի ձևաչափով կազմակերպվող միջոցառման ընթացքում փորձագետները լրագրողների հետ միասին կքննարկեն ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից ուսումնասիրված երկու գործեր: Բացի այդ տեղի կունենա նաև քննարկում` Մրցակցային մշակույթը Հայաստանում թեմայով,  որի ընթացքում կդիտարկվեն նաև լրագրողների մի քանի հրապարակումներ` ՏՄՊՊՀ գործունեության վերաբերյալ:
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ պրն Ա. Շաբոյանը և Հայաստանում ԵՄ Պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավար պրն Ժան Քրիստոֆ Գերանդը:
Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին ժամը 10-ին` Աղվերան հյուրանոցում:  Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել Հանձնաժողովի մամուլի ծառայությանը հետևյալ հեռախոսահամարներով`
010 54-56-39, 54-40-04
Տեղեկացնենք, որ մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող  Թվինինգ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ֆինանսավորումը կազմում է 1.1 միլիոն եվրո: Ծրագիրն իրականացում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ ԵՄ երկու անդամ պետությունների` Գերմանիայի Դաշնային Հանրապետության Էկոնոմիկայի եւ տեխնոլոգիայի դաշնային նախարարությունը եւ Լիտվայի Հանրապետության մրցակցության խորհուրդը համատեղ՝  2011-2013 թվականներին:
Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply